«Էս ինչ լավն ա ու էս հավի հետ» ռեպլիկի պատճառով դատարանում ամբաստնյալի աթոռին հայտնված երեք երիտասարդի գործով դատավճիռը չհրապարակվեց:
Ինչպես տեղեկացրել էինք, այսօր ամբաստանյալները իրենց վերջին խոսքն ասացին դատարանում, որից հետո դատարանը, նախագահությամբ Ալեքսանդր Ազարյանի, անցավ խորհրդակցական սենյակ` դատավճիռ կայացնելու:
Սակայն դատավճռի հրապարկման ժամին դատարանը հայտնեց, որ վերսկսում է գործի դատաքննությունը, քանի որ անհրաժեշտություն կա լսելու ամբաստնյալների և գործի մասնակից անձանց դիրքորոշումները` ամբաստնյալների հանդեպ համաներում կիրառելու վերաբերյալ:
Եվ քանի որ դատարան չէին ներկայացել մեղադրող դատախազն ու ամբաստնյալների պաշտպանները, դատական նիստը նշանակվեց ապրիլի 6-ին: