Գրավատունը չի կարող տրամադրել ապրանքային վարկեր

«Գրավատների և գրավատնային գործունեության մասին» ՀՀ օրենքի համաձայն` գրավատունը չի կարող`
ա) վարկային միջոցների ձեռքբերման համար տեղաբաշխել պարտատոմսեր կամ այլ արժեթղթեր, ներգրավել միջոցներ այլ կերպ, քան նախատեսված է օրենքով.
բ) տրամադրել ապրանքային վարկեր.
գ) վարկը տրամադրել մասնաբաժիններով` առանց յուրաքանչյուր մասնաբաժնի համար նոր պայմանագիր կնքելու.
դ) որևէ պահանջ ներկայացնել վարկառուի կողմից վարկով ստացած գումարի տնօրինման վերաբերյալ.
ե) վարկն ամբողջությամբ մարելու` վարկային պայմանագրով նախատեսված ժամկետի կետանցից հետո իրականացնել վարկային պայմանագրում նշված ժամկետի որևէ փոփոխություն: (Կողմերի համաձայնությամբ վարկային նոր պայմանագրով նախկինում չմարված, բայց մարման ենթակա վարկը կամ դրա մի մասը կարող է համարվել վարկի նոր գումարի բաղկացուցիչ մասը, իսկ մինչև այդ կնքված պայմանագիրը` ճանաչվել ուժը կորցրած).
զ) գրավատնային գործունեությունից բացի իրականացնել այլ գործունեություն (գործառնություններ):

Աղբյուրը՝ Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել