Գողություններ և կողոպուտ հեղինակողներ աղջիկների խումբը՝ Ոստիկանությունում

Ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողները փետրվարի 16-ին, ժամը 18.10-ին, Երևանի Չեխովի փողոցի 54 շենքից, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1985 թ. ծնված Գայանե Ք.-ին:

Նա խոստովանել է, որ 2014 թ. ամռանը ոմն Շաքեի և անչափահաս Հասմիկի հետ Երևան քաղաքի տարբեր վարչական շրջանների հագուստների խանութներից կատարել են վեց գողություն, իսկ 2014 թ. ամռանը Երևանի Բագրատունյաց փողոցի 19 շենքում գտնվող խանութից փորձել են հագուստ գողանալ, որը կանխվել է խանութի տնօրենի կողմից: Ոստիկանության ծառայողները պարզել են, որ Շաքեն 1983 թ. ծնված Շաքե Հ.-ն է, իսկ Հասմիկը` 2001 թ. ծնված Հասմիկ Ս.-ն:

Ժամը 20.05-ին Շաքե Հ.-ն բերման է ենթարկվել, իսկ Հասմիկ Ս.-ն ներկայացվել է բաժին, որտեղ նրանք տվել են խոստովանական բացատրություններ: Հասմիկ Ս.-ն հայտնել է, որ բացի նշված անձանցից Երևան քաղաքի տարբեր վայրերից տարբեր ժամանակահատվածում գողություններ է կատարել նաև ոմն Անիի և Սպարտակի հետ:

Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ Անին 1990 թ. ծնված Անի Ո.-ն է, որը ժամը 20.50-ին բերման է ենթարկվել և տվել խոստովանական բացատրություն:

Փետրվարի 17-ին, ժամը 22.30-ին, ոստիկանության ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ Սպարտակը 1993 թ. ծնված Սպարտակ Կ.-ն է:

Ձեռնարկվում են միջոցառումներ տուժող անձանց հայտնաբերելու ուղղությամբ:

Պարզվել է նաև, որ նշված անձինք փետրվարի 4-ին, ժամը 21.00-ին, Երևանի Չեխովի փողոցի թիվ 54 շենքի մոտ 1928 թ. ծնված Սարգիս Հ.-ի ձեռքից բացահայտ հափշտակել են 38.000 դրամ և դիմել փախուստի:

Ձեռնարկվում են միջոցառումներ Սպարտակ Կ.-ին հայտնաբերելու ուղղությամբ:

Կատարվում է հետաքննություն:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել