Նախագահը զինվորական ծառայությունը երկարաձգելու մասին հրամանագիր է ստորագրել

Այսօր Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Հայաստանի Հանրապետության նախագահի գլխավոր ռազմական տեսուչ Միքայել Հարությունյանի զինվորական ծառայությունը երկարաձգելու մասին: Հրամանագրում նշված է.

«Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 12-րդ կետով և հիմք ընդունելով «Զինվորական ծառայություն անցնելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 9-րդ մասը` որոշում եմ.

Հայաստանի Հանրապետության Նախագահի գլխավոր ռազմական տեսուչ, գեներալ-գնդապետ Միքայել Հարությունյանի զինվորական ծառայությունը երկարաձգել մինչև 2016 թվականի փետրվարի 10-ը:»

Նշենք, որ համաձայն ՀՀ Սահմանադրության 55-րդ հոդվածի 12-րդ կետի՝ «Հանրապետության Նախագահը՝12) զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարն է, համակարգում է պետական մարմինների գործունեությունը պաշտպանության բնագավառում, նշանակում և ազատում է զինված ուժերի և այլ զորքերի բարձրագույն հրամանատարական կազմը:»

Համաձայն «Զինվորական ծառայություն անցնելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 9-րդ մասի՝ «Զինվորական ծառայություն անցնելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի 6-րդ մասի երկրորդ պարբերության համաձայն` սահմանային տարիքի հասած բարձրագույն սպայական կազմի զինծառայողների ծառայության ժամկետը երկարաձգելու որոշում ընդունում է Հայաստանի Հանրապետության Նախագահը՝ յուրաքանչյուր դեպքում մեկական տարով, իսկ մյուս կազմերի զինծառայողներինը՝ նույն կարգով՝ պետական լիազոր մարմնի ղեկավարը:»

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել