Այսօր ՀՀ ՏԿԱԻ նախարար Արմեն Երիցյանի հրամանով նախարարության համակարգում կատարվել են մի շարք նոր նշանակումներ` ՓԾ թիկունքի և նյութատեխնիկական ապահովման, բնակչության պաշտպանության և աղետների հետևանքների վերացման կազմակերպման վարչություններում, Երևան քաղաքի փրկարարական վարչության Շենգավիթ և Աջափնյակ բաժինների հրշեջ-փրկարարական ջոկատներում, Հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնում, ինչպես նաև Լոռու մարզային փրկարարական վարչությունում ու ճգնաժամային կառավարման կենտրոնում: Այս մասին հաղորդում է ՀՀ ՏԿԱԻՆ մամուլի ծառայությունը:
Նախարար Ա. Երիցյանի մեկ այլ հրամանով` Արմավիրի ՄՓՎ Վաղարշապատի հրշեջ-փրկարարական ջոկատի հրամանատարի տեղակալ Վահան Մկրտչյանին շնորհվել է փ/ծ մայորի կոչում:
Լուսանկարը՝ mes.am-ի: