Մանրամասներ օդապարիկով մոլորված քաղաքացիների փրկարարական աշխատանքներից

Ինչպես երեկ տեղեկացրել էին ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունից` հունվարի 22-ին, ժամը 19.48-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Լեռնանիստ գյուղի եկեղեցու մոտակայքում 4 քաղաքացի մոլորվել է. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ մոլորված քաղաքացիները ժամը 13.15-ի սահմաններում Չարենցավան քաղաքից օդապարիկով թռիչք են կատարել, այնուհետև վայրէջք են կատարել Լեռնանիստ գյուղի մոտակա լանջին:

Ժամը 20.20-ին ՀՀ ԿԱ քաղավիացիայի ավագ կարգավարից հաղորդեց, որ ռադիոկապով տեղեկատվություն է ստացվել, որ մոլորված քաղաքացիները ժամը 13.15-ի սահմաններում «Սքայ Բոլ» ընկերությանը պատկանող օդապարիկով Չարենցավան քաղաքից թռիչք են կատարել, իսկ ժամը 20.05-ի սահմաններում ռադիոկապով հաղորդել են, որ հարկադիր վայրէջք են կատարել Լեռնանիստ գյուղի մոտակա սարալանջին (գյուղից մոտ 5 կմ հեռավորության վրա):

Որոնողական խումբը (3 ձյունագնացով) օդապարիկի հարկադիր վայրէջքից մոտ 1 կմ հեռավորության վրա հայտնաբերել է Լեռնանիստի 2 բնակչի, ովքեր փորձել են օգնություն ցուցաբերել օդապարիկում գտնվող քաղաքացիներին, սակայն եղանակային և լանդշաֆտային բարդ պայմաններից ելնելով՝ չեն կարողացել. վերջիններս անհրաժեշտ է եղել օգնություն:

Փրկարարները հայտնաբերել են մոլորված քաղաքացիներ Մ. Գ.-ին (ծնվ. 1987 թ.), Լ. Հ.-ին (ծնվ. 1992 թ.), Ն. Բ.-ին (ծնվ. 1985թ.) և Ա. Բ.-ին (ծնվ. 1984 թ.):

Մ. Գ.-ին , Լ. Հ.-ին և Լեռնանիստի 2 բնակչի իջեցրել են գյուղ:

Կապ է հաստատվել Ծաղկաձորի քաղաքապետի հետ, ով որոնողական աշխատանքները կազմակերպելու համար տրամադրել է 2 ձյունագնաց (Բուռան):

Որոնողափրկարարական խումբը մեկնել է դեպքի վայր:

Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել