Դիվերսիոն փորձ Տավուշում. ՊՆ մամուլի քարտուղար

ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Դիվերսիոն փորձ Տավուշում: Հակառակորդի դիվերսանտներից մեկի դիակը գտնվում է միջդիրքային տարածքում: Հայկական կողմից զոհվել է 80 տարեկան հովիվ»:

Aravot.am-ի տվյալներով` Այսօր, ժամը 17-ի սահմաններում Ղազախի շրջանի Ղուշչի-Այրումի հենակետերից գնդակոծվել է Ոսկեվան գյուղի ոչխարի հոտը: Ոսկեվանի բնակիչ, 1935թ. ծնված Հրանտ Սարգսյանը, որն այսօր հովվություն էր անում, զոհվել է: Ոսկեվանցիներն անհանգստացել են, երբ երեկոյան Հ. Սարգսյանը տուն չի վերադարձել:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել