Շարունակվում են ապօրինաշինության հայտնաբերման և արձանագրման աշխատանքները

Երևան քաղաքի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակության հետ կապերի վարչությունը հաղորդում է, որ նախորդ շաբաթվա ընթացքում Երևանի քաղաքապետարանի քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության, ինչպես նաև մայրաքաղաքի վարչական շրջանների համապատասխան բաժինների իրականացրած համատեղ վերահսկողության շնորհիվ մայրաքաղաքում հայտնաբերվել և արձանագրվել է ապօրինի շինարարության 8 դեպք: Քանդման աշխատանքներ են իրականացվել 5 հասցեներում: Թեժ գծի 1-08 շուրջօրյա հեռախոսահամարով ստացվել է 2 ահազանգ, որոնցից մեկի ուսումնասիրությամբ ապօրինի շինարարություն չի հայտնաբերվել, իսկ մեկի պարագայում ձեռնարկվել են համապատասխան միջոցներ: Հաշվետու ժամանակահատվածում շինարարական հրապարակների համար սահմանված պայմանները չպահպանելու դեպքերի վերաբերյալ 4 արձանագրություն է կազմվել:

Լուսանկարը՝ yerevan.am-ի:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել