Վարդան Օսկանյանի փաստաբանը դատարանի որոշումը բողոքարկել է Վերաքննիչ քրեական դատարան

Վարդան Օսկայանի փաստաբան Տիգրան Աթանսեյանը, ինչպես ավելի վաղ Iravaban.net-ին հայտնել էր, որ բողոքարկելու է Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանը մերժումը, այսօր բողոքարկել է Վերաքննիչ քրեական դատարանում:

Հիշեցնենք, որ Վարդան Օսկանյանի փաստաբան Տիգրան Աթանեսյանը դիմել էր դատարան՝ պահանջելով վերացնել Ազգային անվտանգության ծառայության կողմից մայիսի 25-ին «Սիվիլիթաս» հիմնադրամին և նրա հիմնադիր Վարդան Օսկանյանին առնչվող քրեական գործ (փողերի լվացման հատկանիշներով) հարուցելու մասին որոշումը:

«Դատարանի մերժումը հաստատեց, որ սա քաղաքական հետապնդում է Վարդան Օսկանյանի նկատմամբ»,- ասում է Տիգրան Աթանեսյանը:
Վարդան Օսկանյանը բազմիցս հայտարարել է, որ քրեական գործի հարուցումը քաղաքական հետապնդում է իր անձի նկատմամբ:
Այս առնչությամբ Օսկանյանը 1`«Ֆեյսբուք»-ի իր էջում գրել էր. «ԱԱԾ տարածած հաղորդագրության բովանդակությունից ակնհայտ էր, որ հարուցված քրեական գործի շրջանակում ես հարցաքննվում եմ ոչ թե որպես վկա, այլ՝ կասկածյալ: Սա նկատի ունենալով՝ ես որոշեցի օգտվել իմ սահմանադրական իրավունքից և ցուցմունք չտալ»:

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել