Վայոց Ձորի հակակուռուպցիոն և իրավապաշտպան կազմակերպությունների հանդիպումը քաղաքացիների հետ

Սույն թվականի հուլիսի 26-ին Վայոց Ձորի ՇՊԱԿ-ի (Հակակոռուպցիոն կենտրոնի) գրասենյակում տեղի ունեցավ Վայոց Ձորի ՇՊԱԿ-ի, ՄԻՊ Վայոց Ձորի տարածքային գրասենյակի և Եղեգնաձորի Քաղաքացիական կենտրոնի ներկայացուցիչների սեմինար-հանդիպումը քաղաքացիների հետ: 
Իրավապաշտպան կազմակերպությունները ներկայացրին իրենց գործունեության ոլորտները` գերակա նպատակ նշելով քաղաքացիների իրավունքների պաշտպանությունը:

Կազմակերպություններն իրականացնում են նաև հանրային իրազեկում և ընդհանուր խորհրդատվություն, քաղաքացիներին ուղղորդում են  համապատասխան  ատյաններ,
Սեմինարի ժամանակ քննարկվեցին նաև մարզում կոռուպցիոն ռիսկային դաշտերը, իրավախախտման դրսևորումներն ու ոլորտները:
Հանդիպման ժամանակ նորաբաց ՄԻՊ Եղեգնաձորի տարածքային գրասենյակի և Եղեգնաձորի Քաղաքացիական կենտրոնի հետ ձեռք բերվեց փոխադարձ համագործակցության պայմանավորվածություն, մասնավորապես՝ հնարավոր կոռուպցիոն ռիսկ ներկայացնող դիմումներն ու գործերը ՇՊԱԿ ուղղորդելու մասին:

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել