ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության և ՌԴ իրավապահների ձեռնարկած համատեղ միջոցառումների շնորհիվ՝ այս տարվա ապրիլի 29-ին ՌԴ Սամարայի մարզում հայտնաբերվել և ձերբակալվել, իսկ հոկտեմբերի 23-ին Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռով Հայաստան է տեղափոխվել 1988 թ. ծնված Էդգար Մ.-ն, որը 2008 թ. հուլիսի 30-ից Գյումրիի ոստիկանության կողմից հետախուզվում էր ավազակության մեղադրանքով:
Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: