Դրական գնահատվեց Հատուկ քննչական ծառայության որդեգրած մարտավարությունը. ԵԽ մարդու իրավունքների հանձնակատար

2014 թվականի հոկտեմբերի 6-ին ՀՀ հատուկ քննչական ծառայության պետ, արդարադատության գեներալ-լեյտենանտ Վահրամ Շահինյանն ընդունեց ԵԽ մարդու իրավունքների հանձնակատար Նիլ Մույժնիեքսին և նրա գլխավորած պատվիրակությանը: Այս մասին հաղորդում է ՀՀ Հատուկ քննչական ծառայության մամուլի և լրատվության բաժինը:
Ծառայության պետ Վ.Շահինյանը, ողջունելով հյուրերին և կարևորելով ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարի հետ համագործակցությունը, ամփոփ ներկայացրեց իրավապահ այլ մարմինների համակարգում կառույցի դերն ու առանձնահատկությունները, Ծառայության իրավասությանը հանձնված հատկապես խոշտանգումների վերաբերյալ քրեական գործերով նախաքննության և մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում կատարած աշխատանքների ցուցանիշները, վիճակագրական տվյալները:
Ծառայության ընդհանուր գործունեության և առանձին քրեական գործերով հանձնակատարին ու պատվիրակության անդամներին հետաքրքրող մի շարք հարցերի տրվեցին սպառիչ պատասխաններ:
Հանդիպման ավարտին հանձնակատար Նիլ Մույժնիեքսը դրական գնահատեց Ծառայության որդեգրած մարտավարությունը, գոհունակություն հայտնեց համագործակցության ձևավորված ավանդույթները պահպանելու կապակցությամբ՝ կարևորելով մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում հետագայում նույնպես ջանքերի համախմբման անհրաժեշտությունը: 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել