ՀՀ Արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայությունը տարածլ է ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հայտարարությունը Հունաստանի խորհրդարանի կողմից ընդունած օրենքի կապակցությամբ:
«Հայաստանը ողջունում է Հունաստանի խորհրդարանի կողմից սեպտեմբերի 9-ին օրենքի ընդունումը, որով քրեականացվում է Հունաստանի Ազգային ժողովի կողմից ճանաչված ցեղասպանությունների ժխտումը։
Այս քայլով Հունաստանը ևս մեկ անգամ ապացուցեց իր հավատարմությունը համամարդկային արժեքներին և կարևոր քայլ կատարեց` ցեղասպանությունների և մարդկության դեմ այլ ծանր հանցագործությունների կանխարգելման ուղղությամբ»։
Լուսանկարը՝ mfa.am-ի: