Այսօր արդարադատության միջազգային օրն է

ՀՀ դատական դեպարտամենտի համար հուլիսի 17-ը խորհրդանշական օր է, սակայն որևէ միջոցառում չի նախատեսվել տոնելու արդարադատության միջազգային օրը:

«Արդարադատության իրականացումը դատարանի ամենօրյա առաքելությունն է, ամեն օր դատարանն իրականացնում է արդարադատություն»,- արդարադատության միջազգային օրվա առթիվ «Իրավաբան.նեթ»-ի հայտնեց ՀՀ դատական դեպարտամենտի Միջազգային համագործակցության և հասարակայնության հետ կապերի ծառայության պետ, ՀՀ դատական ծառայության 2-րդ դասի խորհրդական Արսեն Բաբայանը:
1998-ի հենց այս օրն է ստորագրվել Հռոմեական ստատուտը, որն էլ ընկած է Հաագայի միջազգային քրեական դատարանի ստեղծման հիմքում: Դատարանը ստեղծվել է քննելու այնպիսի ծանրագույն հանցագործությունները, ինչպիսիք են ցեղասպանությունները և մարդկության դեմ ուղղված հանցագործությունները, եթե ազգային իշխանությունները չեն կարողանում և չեն ցանկանում մեղավորներին պատասխանատվության ենթարկել:

2010-ի հունիսի 1-ին Ուգանդայում Հռոմեական ստատուտի վերաբերյալ գագաթաժողովի ժամանակ որոշվել է հուլիսի 17-ը նշել որպես Քրեական արդարադատության միջազգային օր: Ավելի ուշ փոխվել է օրվա անվանումը` դառնալով Արդարադատության միջազգային օր:

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել