Ապրիլի 14-ին Մոսկվայում կսկսվի ՀՀ քաղաքացի Հրաչյա Հարությունյանի գործով առաջին դատական նիստը: Այս մասին երեկ «Հայկական ժամանակ» օրաթերթի թղթակցն ասել է Հրաչյա Հարությունյանի դուստրը` Լիլիթ Հարությունյանը:
Հիշեցնենք, որ 2013 թվականի հուլիսի 13-ին Մերձմոսկվայում Հրաչյա Հարությունյանի վարած բեռնատարը բախվել էր ուղևորատար ավտոբուսին, ինչի արդյունքում զոհվել էր 18 մարդ:
Հրաչյա Հարությունյանին մեղադրանք է առաջադրվել ՌԴ Քրեական օրենսգրքի 264-րդ հոդվածի 5-րդ մասով` «Ճանապարհատրանսպորտային երթևեկության կանոնների խախտելը, որը հանգեցրել է երկու և ավելի մարդու մահվան»: Այս մեղադրանքին ավելի ուշ ավելացել է նաև է 327 հոդվածի 3-րդ մասը` «Կեղծ փաստաթղթի օգտագործումը»:
Շարունակությունը` թերթի այսօրվա համարում: