Նոր նշանակումներ Մայր Աթոռում

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ կատարվել են եկեղեցականների նոր նշանակումներ։ Այս մասին Iravaban.net-ը տեղեկանում է Մայր Աթոռի պաշտոնական հրապարակումից։
Հոգեշնորհ Տ. Ոսկան աբեղա Ոսկանյանը, ազատվելով Մայր Աթոռի Միջեկեղեցական հարաբերությունների բաժնում ստանձնած պարտականություններից, ուսումնառության է կոչվել Ֆինլանդիայում։
Հոգեշնորհ Տ․ Վիրապ աբեղա Սարգսյանն ուսումնառության է կոչվել Աթենքի պետական համալսարանում՝ ազատելով Քրիստոնեական դաստիարակության կետրոնում ստանձնած պարտականություններից։
Արժանապատիվ Տ․ Արամ քահանա Թիլիքյանը ծառայության է կոչվել Իսպանիայում՝ Արևմտյան Եվրոպայի Հայրապետական Պատվիրակի իշխանության ներքո։
Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել