Հայաստանի Հանրապետության Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը հոկտեմբերի 13-ին ստորագրել է հրաման՝ Արթուր Ռազմիկի Եսայանին 2025 թվականի հոկտեմբերի 15-ից նշանակել ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի խորհրդական։ Այս մասին Iravaban.net–ը տեղեկանում է ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեից:
Հրամանը ստորագրվել է՝ ղեկավարվելով «Հակակոռուպցիոն կոմիտեի մասին» օրենքի 20-րդ հոդվածի 4-րդ մասով, «Հանրային ծառայության մասին» օրենքի 8-րդ հոդվածի 3-րդ, 5-րդ մասերով, 9-րդ հոդվածի 10-րդ մասով և հիմք ընդունելով Արթուր Եսայանի՝ 2025 թվականի հոկտեմբերի 9-ի դիմումը։
Հրամայվել է Արթուր Եսայանի պաշտոնային դրույքաչափը սահմանել «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքին համապատասխան։