ՊՆ նախկին պաշտոնյաները մեղադրվում են 2020թ սեպտեմբերի 27-ից սկսած 6.726.000 ՀՀ դրամ արժեքով «ՈՒՍՏ-55» տեսակի 6 վրանների հափշտակության և յուրացման համար

Պաշտպանության նախարարության երեք նախկին աշխատակիցներ մեղադրվում են 2020թ․ սեպտեմբերի 27-ից սկսած կատարած յուրացման և պատճառված վնասի համար։ Iravaban.net-ը տեղեկանում է Դատալեքս դատական տեղեկատվական համակարգից։

2021 թվականի հոկտեմբերի 21-ին 2 դրվագ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասի, 2 դրվագ ՀՀ քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է  քրեական գործ։

Մեղադրյալները և մեղադրական եզրակացությունները

Ալեքսան Համլետի Կլազանցին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա զբաղեցնելով ՀՀ ՊՆ 16396 զորամասի թիկունքի պետ-հրամանատարի թիկունքի և կոմունալ շահագործման ծառայության գծով տեղակալի պաշտոնը հանդիսանալով պաշտոնատար անձ, մշտապես օժտված լինելով կազմակերպական-տնօրինչական, վարչատնտեսական գործառույթներով, նույն զորամասի իրային ծառայության պետ, փոխգնդապետ Տիգրան Պետրոսյանի հետ նախնական համաձայնությամբ, Արմեն Թությանի օժանդակությամբ 2020 թվայանի սեպտեմբերի 27-ից մինչև 2021թ հուլիս ընկած ժամանակահատվածում շահադիտական դրդումներով յուրացման եղանակով հափշտակել են զորամասի հաշվեկշռում առկա առանձնապես խոշոր չափերով՝ ընդհանուր 6.726.000 ՀՀ դրա արժողությամբ «ՈՒՍՏ-55 » տեսակի թվով 6 վրաններ:
Տիգրան Սևադայի Պետրոսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա զբաղեցնելով ՀՀ ՊՆ 16396 զորամասի թիկունքի պետ-հրամանատարի թիկունքի և կոմունալ շահագործման ծառայության գծով տեղակալի պաշտոնը հանդիսանալով պաշտոնատար անձ, մշտապես օժտված լինելով կազմակերպական-տնօրինչական , վարչատնտեսական գործառույթներով, նույն զորամասի թիկունքի պետ-հրամանատարի թիկունքի և կոմունալ շահագործման գծով տեղակալ, գնդապետ ԱլեքսանՀամլետի Կլազանցի հետ համաձայնությամբ Արմեն Թությանի օժանդակությամբ 2020 թվայանի սեպտեմբերի 27-ից մինչև 2021թ հուլիս ընկած ժամանակահատվածում շահադիտական դրդումներով յուրացման եղանակով հափշտակել են զորամասի հաշվեկշռում առկա առանձնապես խոշոր չափերով՝ ընդհանուր 6.726.000 ՀՀ դրա արժողությամբ «ՈՒՍՏ-55 » տեսակի թվթվ 6 վրաններ:
Արմեն Արամի Թությանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա զբաղեցնելով ՀՀ զինված ուժեր գլխավոր շտաբի թիկունքի վարչության իրային ծառայության պետի պաշտոնը, հանդիսանալով պաշտոնատար անձ,օժտված լինելով կազմակերպական-տնօրինչական,վարչատնտեսական գործառույթներով ,ՀՀ ՊՆ 2019 թ. հունիսի 20-ի թիվ 723 Լ հրամանի համաձայն պատասխանատու լինելով իրային ծառայության նյութական ունեցվածքի պաշարների կուտակման և պահպանության , իրային ծառայության մարտական և զորահավաքային պատրաստականության բարձրացման համար,նախապես խոստացել է իրացման միջոցով պարտակել Ալեքսան Կլազանցի և Տիգրան Պետրոսյանի կողմից զորամասի հաշվառման առկա առանձնապես խոշոր չափերով՝ ընդհանուր ՝ 6.726.000 ՀՀ դրա արժողությամբ «ՈՒՍՏ-55 » տեսակի թվով 6 վրաններ:

Գործի նախապատմությունը
Ալեքսան Կլազանցը 2018 թվականի նոյեմբերի 14-ից մինչև 2021 թվականի հոկտեմբերի 4-ը զբաղեցրել է ՀՀ ՊՆ  զորամասի 1-ին բանակային կորպուս) թիկունքի պետ-հրամանատարի թիկունքի և կոմունալ շահագործման ծառայության գծով տեղակալի պաշտոնը, ՀՀ պաշտպանության նախարարի 19.03.2003թ. թիվ 164 հրամանով հաստատված և 2003 թվականի մարտի 1-ից գործողության մեջ դրված «ՀՀ ԶՈՒ զորային տնտեսության հիմնական կազմակերպիչը, որպես պաշտոնատար անձ մշտապես օժտված է եղել կազմակերպական-տնօրինչական, վարչատնտեսական գործառույթներով։
2020 թվականի սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության կողմից Արցախի Հանրապետության դեմ ագրեսիվ պատերազմ սանձազերծելուց հետո, նաև հետպատերազմյան՝ մինչև 2021 թվականի հուլիսն ընկած ժամանակահատվածում, Տիգրան Պետրոսյանը և Ալեքսան Կլազանցը  զորամասի պահեստի հաշվառմամբ հայտնաբերել են 6 հատ «ՈՒՍՏ–55» տեսակի ընդհանուր 6.726.000 ՀՀ դրամ արժողությամբ չօգտագործված վրանների ավելցուկ, որից հետո նախնական համաձայնություն են ձեռք բերել նշված վրանները զորամասի հաշվեկշռում սահմանված կարգով չհաշվառելու և այդ եղանակով դրանք հափշտակելու շուրջ։ Իրենց հանցավոր դիտավորությունն իրականացնելու նպատակով Տիգրան Պետրոսյանը և Ալեքսան Կլազանցը պայմանավորվածություն են ձեռք բերել հափշտակված վրանները ՀՀ պաշտպանության նախարարությանն իրացնելու վերաբերյալ՝ քաջ գիտակցելով ՀՀ զինված ուժերի կարիքների համար «ՈՒՍՏ 55» տեսակի վրանների ձեռքբերման անհրաժեշտությունը: Այդ նպատակով Ալեքսան Կլազանցն իր հերթին նախնական համաձայնություն է ձեռք բերել ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի թիկունքի վարչության իրային ծառայության պետ, գնդապետ Արմեն Թությանի հետ, որպեսզի վերջինս, օգտագործելով իր պաշտոնեական դիրքը և ծառայողական լիազորությունները, աջակցություն ցուցաբերի հափշտակված վրանները ՀՀ պաշտպանության նախարարությանն իրացնելու գործընթացում, այդ կերպ Արմեն Թությանը նախապես խոստացել է պարտակել հափշտակության առարկա հանդիսացող «ՈՒՍՏ 56» տեսակի 6 վրանները, որպիսի գործողություններն Ալեքսան Կլազանցի և Տիգրան Պետրոսյանի մոտ առաջացրել են հանցանքն ավարտին հասցնելու հաստատակամություն: Հափշտակված վրանները ՀՀ պաշտպանության նախարարությանն իրացնելու մտադրության մասին Ալեքսան Կլազանցը հայտնել է եղբորը՝ Էրիկ Կլազանցին և վերջինիս ընկերոջը՝ Կարեն Ռուշանյանին՝ առաջարկելով իրացման գործընթացում հանդես գալ որպես մատակարար, որի շուրջ վերջիններս ձեռք են բերել հանցավոր համաձայնություն: Իրենց հանցավոր դիտավորությունն իրագործելու նպատակով Կարեն Ռուշանյանը և Ալեքսան Կլազանցը 2021 թվականի օգոստոսի 10-ին՝ ժամը 15:20-ի սահմաններում, այցելել են ՀՀ ՊՆ վարչական համալիր, որտեղ հանդիպել են ՀՀ ԶՈՒ ԳՇ թիկունքի վարչության իրային ծառայության պետ Արմեն Թությանին և վերջինիս հետ ձեռք բերել հափշտակված վրանները Կարեն Ռուշանյանի կողմից ՀՀ պաշտպանության նախարարությանն իրացնելու շուրջ հանցավոր համաձայնություն։ Այնուհետև, Արմեն Թությանը, ի պաշտոնե տեղեկացված լինելով ՀՀ ՊՆ կարիքների համար «ՈՒՍՏ-55» տեսակի վրանների ձեռքբերման անհրաժեշտության մասին, Ալեքսան Կլազանցի և Կարեն Ռուշանյանի հետ ձեռք բերած հանցավոր համաձայնությունն իրագործելու դիտավորությամբ նախաձեռնել է հափշտակված «ՈՒՍՏ 55» տեսակի 6 վրանները ՀՀ պաշտպանության նախարարության կարիքների համար ձեռքբերման գործընթաց: Իրենց հանցավոր դիտավորությունն ավարտին հասցնելու նպատակով 2021 թվականի օգոստոսի 11-ին, համապատասխան մատակարարման պայմանագրի բացակայության պայմաններում, վերոնշյալ վրանները Ալեքսան Կլազանցի և Տիգրան Պետրոսյանի կողմից տեղափոխվել են ՀՀ ՊՆ Ն զորամաս, որտեղ միաժամանակ այցելել է Արմեն Թությանը և հանձնարարել վրաններն ընդունել զորամասի պահեստ, որից հետո միայն օգոստոսի 20-ին, Կարեն Ռուշանյանի և ՀՀ պաշտպանության նախարարության միջև կնքվել է ընդհանուր 4.820.000 ՀՀ դրամ արժեքով «ՈՒՍՏ-56» տեսակի 6 հատ վրանների մատակարարման մասին թիվ ՄՄԱՊՁԲ-21-7-1 պայմանագիրը և վրաններն ի պահ ընդունելու մասին թիվ 158 ակտը։
2021 թվականի օգոստոսի 23-ին, ի կատարումն  պայմանագրի, ՀՀ պաշտպանության նախարարության հաշվարկային հաշվեհամարից Կարեն Ռուշանյանի բանկային հաշվեհամարին է փոխանցվել «ՈՒՍՏ-55» տեսակի վրանների գնման համար նախատեսված 4.338.000 ՀՀ դրամը (եկամտային հարկի պահումով), որը Կարեն Ռուշանյանը էրիկ Կլազանցի հետ միասին նույն օրը կանխիկացրել է և Արարատի մարզի Գեղանիստ գյուղի տներից մեկի բակում փոխանցել Ալեքսան Կլազանցին վերջինս, իր հերթին, հափշտակված վրանների վաճառքից ստացված գումարից 50.000 ՀՀ դրամը ցուցաբերած աջակցության համար տվել է Էրիկ Կլազանցին և Կարեն Ռուշանյանին, 1.400.000 ՀՀ դրամը որպես մասնաբաժին տվել է Տիգրան Պետրոսյանին, իսկ մնացած գումարը տնօրինել իր հայեցողությամբ։ Այսպիսով, Ալեքսան Կլազանցը  Տիգրան Պետրոսյանի հետ նախնական համաձայնությամբ և Արմեն Թությանի, Կարեն Ռուշանյանի ու Էրիկ լազանցի օժանդակությամբ ՀՀ պաշտպանության նախարարությունից հափշտակել են առանձնապես խոշոր չափերով՝ ընդհանուր 6.726.000 ՀՀ դրամ արժողությամբ 6 հատ «ՈՒՍՏ–56» տեսակի վրանները»:
2022 թվականի հունիսի 8-ին քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան, ընդունվել վարույթ:

Գործով դատական նիստերը բազմիցս հետաձգվել են տարբեր պատճառներով։ Վերջին՝ հոկտեմբերի 13-ին նախատեսված նիստը ևս չի կայացել մեղադրողի դիմումի հիման վրա, որով հայտնել է, որ 02․10․2025 թվականից մինչև 17․10․2025 թվականը գտնվելու է ամենամյա արձակուրդում։

Հետագա դատական նիստերի մասին տեղեկություն Դատալեքս դատական տեղեկատվական համակարգում նշված չէ։

 

Ծանուցում. Մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել