«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Ռազմիկ Մկրտչյան սոցիալական ցանցի իր էջում հրապարակում է կատարել, որով տեղեկացրել է կուսակցությունից հեռանալու որոշման մասին։
«Ես՝ Ռազմիկ Մկրտչյանս, տեղեկացնում եմ, որ 2025 թվականի հոկտեմբերի 3-ին որոշում եմ կայացրել դուրս գալ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից։
Վերջին ամիսներին առավել քան երբևէ զգացել եմ Շենգավիթի բնակիչների անկեղծ աջակցությունն ու հավատը։
Դա ամենամեծ գնահատականն է, որը կարող է ստանալ յուրաքանչյուր պատասխանատու մարդ։
Հպարտություն է լինել համայնքի մի մաս, որտեղ վստահությունը ձևավորվում է գործով, իսկ միասնությունը՝ փոխադարձ հարգանքով։
Հարգանքով՝
Ռազմիկ Մկրտչյան»,- ասված է հայտարարությունում։
նշենք, որ Շենգավիթի վարչական նախկին ղեկավար Ռազմիկ Մկրտչյանը մեղադրվում էր «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Շենգավիթի տարածքային կառավարման խորհրդի նախագահ Տիգրան Մակարյանին ծեծի ենթարկելու և նրա ազատությունը սահմանափակելու համար։ Մկրտչյանը գտնվում էր տնային կալանքի տակ։