2025 թվականի հոկտեմբերի 9-ին անցկացվեց կառավարության հերթական նիստը։ Նիստը գլխավորում էր փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը։ Նիստի ընթացքում ՏԿԵՆ նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանը զեկուցեց Վահագն Արսենյանին Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզպետ նշանակելու մասին։ Դեմ անդամներ չկային, որոշումն ընդունվեց միաձայն։
«Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 160-րդ հոդվածի 2-րդ մասով և «Տարածքային կառավարման մասին» օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
Վահագն Արսենյանին նշանակել Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզպետ»,- նշված էր որոշման նախագծում: