2025 թվականի հոկտեմբերի 9-ին անցկացվեց կառավարության հերթական նիստը։ Նիստը գլխավորում էր փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը։ Նիստի ընթացքում ՏԿԵՆ նախարար Արմեն Սիմոնյանը զեկուցեց «Հայաստանի Հանրապետության 2025 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի դեկտեմբերի 27-ի N 2060-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին։
Որոշման նախագծով առաջարկվում է 2025 թվականի բյուջեից ՀՀ մարզպետների աշխատակազմերին հատկացնել 1,582,206.0 հազար ՀՀ դրամ՝ համապատասխան շինարարական կազմակերպությունների նկատմամբ ֆինանսական պարտավորությունները կատարելու համար: Առաջարկվում է ֆինանսավորել 24 համայնքների թվով 26 սուբվենցիոն ծրագրեր։
Որոշման նախագիծը բխում է «Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050», «Կառավարության 2021-2026թթ. ծրագիր» /կետ 6․6, 2-րդ ենթակետ և կետ 3.2, 3-րդ պարբերության 1-ին ենթակետ/ ռազմավարական փաստաթղթերի դրույթներից:
Մասնավորապես․ սուբվենցիոն ծրագրերի իրականացումը նպատակաուղղված է հանրապետության բոլոր բնակավայրերում համաչափ և կայուն զարգացում ապահովմանը, բնակչության բարեկեցության բարելավմանը, բնակավայրերն ավելի հարմարավետ ապրելու և գործելու կենսամիջավայր դարձնելուն, ինչպես նաև գործարարության և ներդրումների համար բարենպաստ միջավայր ստեղծելուն։ Միաժամանակ Հայաստանի վերափոխման ռազմավարության 9․2․2 և 9․2․3 գործողությունների համաձայն՝ նպաստում է ֆիզիկական ենթակառուցվածքների մեջ կապիտալ ներդրումների իրականացմանը և ՀՀ մարզերում հարմարավետ ու գրավիչ պայմանների ապահովմանը։
Նախարարը ըստ մարզերի, ապա ըստ ծրագրերի ներկայացրեց նախատեսվող ֆինանսավորումը։
Կառավորությունը միաձայն հաստատեց ներկայացված նախագիծը։