Գլխավոր դատախազության հայցն ընդդեմ ՀՀ մշակույթի նախկին նախարար Հասմիկ Պողոսյանի. հօգուտ ՀՀ-ի կբռնագանձվի շուրջ 25 մլն դրամ

Iravaban.net-ը ՀՀ Գլխավոր դատախազությունից տեղեկանում է․

Հակակոռուպցիոն դատարանը, թիվ ՀԿԴ/0007/02/22 քաղաքացիական գործի նոր քննության արդյունքում (Վճռաբեկ դատարանը 2024 թվականի նոյեմբերի 27-ի որոշմամբ բավարարել էր Գլխավոր դատախազության բողոքը և բեկանել Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի 2024 թվականի փետրվարի 29-ի որոշումը՝ գործն ուղարկելով Հակակոռուպցիոն դատարան՝ նոր քննության), 2025 թվականի հոկտեմբերի 7-ի վճռով բավարարել է Գլխավոր դատախազության հայցն ընդդեմ ՀՀ մշակույթի նախկին նախարար Հասմիկ Պողոսյանի. հօգուտ Հայաստանի Հանրապետության կբռնագանձվի 25 միլիոն 252 հազար դրամ՝ որպես պետությանը պատճառված վնաս։

Ըստ գործի փաստական հանգամանքների՝ վնասը պատճառվել է ՀՀ մշակույթի նախկին նախարար Հասմիկ Պողոսյանի և «Գուգարք» ընկերության միջև Քոբայրավանք վանական համալիրում վերականգնման աշխատանքներ իրականացնելու համար «Հուշարձանների վերականգնում ծրագրով» 2007 և 2008 թվականին կնքված պայմանագրերի ոչ պատշաճ կատարման հետևանքով:

Դատարանը հիմնավոր է համարել Հասմիկ Պողոսյանի կողմից երկու պայմանագրերի կապակցությամբ հակաիրավական վարքագծի առկայության վերաբերյալ Դատախազության փաստարկները և բավարարել է հայցը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել