Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի հրամանով Ջոն Իսրայելյանը նշանակվել է տնտեսական գործունեության դեմ ուղղված կոռուպցիոն բնույթի հանցագործությունների քննության վարչության քննիչի պաշտոնակատար

Հայաստանի Հանրապետության Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը հոկտեմբերի 8-ին ստորագրել է հրաման՝ Ջոն Արթուրի Իսրայելյանին 2025 թվականի հոկտեմբերի 9-ից նշանակել ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի տնտեսական գործունեության դեմ ուղղված բնույթի հանցագործությունների քննության վարչության քննիչի պաշտոնակատար՝ ի հաշիվ ՀԿԳ քննիչի։ Այս մասին Iravaban.net–ը տեղեկանում է ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեից:
Հրամանը ստորագրվել է՝ ղեկավարվելով «Հակակոռուպցիոն կոմիտեի մասին» օրենքի 11-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով, 16-րդ հոդվածի 7-րդ, 14-րդ, 20-րդ հոդվածի 2-րդ մասերով և հիմք ընդունելով Ջոն Իսրայելյանի՝ 2025 թվականի հոկտեմբերի 7-ի դիմումը։

Հրամայվել է Ջոն Իսրայելյանի պաշտոնային դրույքաչափը սահմանել «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքին համապատասխան։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել