ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը գտնվում է Իսպանիայի թագավորության Վիտորիա-գաստեզ քաղաքում

Բաց կառավարման գործընկերության (OGP) 9-րդ համաշխարհային գագաթնաժողովին մասնակցելու նպատակով վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի, Իսպանիայի Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սոս Ավետիսյանի հետ ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը գտնվում է Իսպանիայի Թագավորության Վիտորիա-Գաստեյզ քաղաքում։

Այցի ընթացքում հանդիպում են ունեցել ԲԿԳ նորընտիր գլխավոր գործադիր տնօրեն Այդան Էյակուզի հետ:

Այնուհետև նախարարը մասնակցել է կլոր սեղան-քննարկմանը` ելույթ ունենալով «Հանրային վստահության վերականգնում մասնակցային կառավարման միջոցով» թեմայով։

Ելույթի ընթացքում նախարար Խուդաթյանը ներկայացրել է տեղական ինքնակառավարման մակարդակում իրականացված մասնակցային նախաձեռնությունները, բարեփոխումները։

Մասնավորապես նախարարը խոսել է մասնակցային բյուջետավորման, բնակավայրերում Քաղաքացիների սպասարկման գրասենյակների, իրավական բարեփոխումների մասին, որոնց նպատակն է բարձրացնել ՏԻՄ-երի հաշվետվողականությունը, ավելացնել բնակչության մասնակցությունը որոշումների կայացման գործընթացին, մեծացնել վստահությունը տեղական իշխանությունների հանդեպ։

Հայաստանն առաջիկայում էլ շարունակելու է ներդնել թվային գործիքներ և ինստիտուցիոնալ մեխանիզմներ՝ մասնակցայնության ընդլայնման ուղղությամբ։

«Մենք հավատում ենք, որ բաց կառավարումը միայն թափանցիկության կամ ինֆորմացիայի հասանելիության մասին չէ։ Այն համատեղ իշխանության և համատեղ պատասխանատվության մասին է»,-ընդգծել է Խուդաթյանը ելույթի ավարտին։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել