ՀՀ կառավարությունը հաստատել է «Կառավարման համակարգերի և արտադրանքի համապատասխանության սերտիֆիկատների ստացման աջակցության ծրագիրը»

ՀՀ կառավարությունը հաստատել է «Կառավարման համակարգերի և արտադրանքի համապատասխանության սերտիֆիկատների ստացման աջակցության ծրագիրը»։ Այս մասին Iravaban.net-ը տեղեկանում է ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից։
Ծրագրով նախատեսվում է ֆինանսական աջակցություն տրամադրել տեղական կազմակերպություններում կառավարման ժամանակակից միջազգային համակարգեր ներդնելու և արտադրանքի շուկայահանման/արտահանման նպատակով միջազգային սերտիֆիկատներ ստանալու ծախսերի դիմաց:
1․ Միջազգային կառավարման համակարգերի ներդրման համար՝
 ISO 9001 կառավարման համակարգի ներդրում – փոխհատուցումը մինչև 50 %, բայց ոչ ավելի, քան 1մլն դրամ:
 ISO 14001 շրջակա միջավայրի կառավարման համակարգի ներդրում – փոխհատուցումը մինչև 50 %, բայց ոչ ավելի, քան 1մլն դրամ:
 ISO 22000 / FSSC 22000 սննդի անվտանգության կառավարման համակարգի ներդրում – փոխհատուցումը մինչև 50 %, բայց ոչ ավելի, քան 1․5 մլն դրամ:
2․ Գյուղատնտեսական որակյալ արտադրանքի սերտիֆիկատի ստացման համար`
 Global G.A.P. (Good Agricultural Practices) սերտիֆիկատի ստացում – փոխհատուցումը մինչև 50 %, բայց ոչ ավելի, քան 1․5 մլն դրամ
 Հալալ սերտիֆիկատի ստացում – փոխհատուցումը մինչև 50 %, բայց ոչ ավելի, քան 1․5 մլն դրամ
 Օրգանական (Organic) սերտիֆիկատի ստացում – փոխհատուցումը մինչև 50 %, բայց ոչ ավելի, քան 1․5 մլն դրամ
3․ Թեթև արդյունաբերության ոլորտի սերտիֆիկատների (թվով 10) ստացման համար`
Տեքստիլ ոլորտի՝ մանածագործական արտադրատեսակների և հագուստի արտադրության համար նախատեսված «BSCI», «SAI», «WRAP», «SEDEX», «OEKO-TEX», «GOTS», «BCI», «FAIRTRADE», «EU ECOLABEL», «C2C» սերտիֆիկատների ստացում-փոխհատուցումը՝ մինչև 50%, բայց ոչ ավելի, քան 1,5 մլն դրամ։
Աջակցությունը ֆինանսավորվում է պետական բյուջեից և նախատեսված է մինչև 2027 թվականի նոյեմբերի 1-ը։
 Մանրամասները այստեղ։
Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել