Ամեն ինչ արել ու անելու եմ, որ այլեւս երբեք չզոհվեն մարտի դաշտում․Գեղամ Նազարյան

ԱԺ պատգամավոր Գեղամ Նազարյանը անդրադարձել է օրվա խորհուրդին, այս մասին  Iravaban.net-ը տեղեկանում է վերջինիս ֆեյսբուքյան էջից։

«Աբգար, իմ հրաշք տղա, հրապարակային եմ ասում, որ բոլորը կարդան, հանուն քեզ, հանուն բոլոր նահատակ տղերքի ամեն ինչ արել եմ ու անելու եմ, որ պատգամդ կատարեմ, որ այլեւս երբեք 18 տարեկանները, 19, 20 եւ բոլոր տարեկանները չզոհվեն մարտի դաշտում, որ մեր երկիրը լինի առողջ հասարակություն ունեցող առողջ երկիր։

Իսկ դու ու քո ընկերները Երկնքից հսկեք ու հետեւեք մեզ ու միշտ օգնեք մեզ։»,- նշել է պատգամավորը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել