ՄԻՊ-ը մանդատի բոլոր գործիքակազմերով հետևողականորեն պաշտպանելու է պատերազմի ազդեցությունը կրած անձանց ու ընտանիքների իրավունքները․ Անահիտ Մանասյան

Iravaban.net-ը ՄԻՊ գրասենյակից տեղեկանում է, որ ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մինասյանը գրառում է կատարել 44-օրյա պատերազմի տարելիցի առթիվ։
Գրառման մեջ ասվում է․
44-օրյա մարտական գործողությունների օրերին ու դրանից հետո տեղի ունեցած մարդու իրավունքների զանգվածային խախտումները խոր հետք են թողել հազարավոր մարդկանց ճակատագրերի վրա։
Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանը վերահաստատում է իր հանձնառությունը՝ մանդատի բոլոր գործիքակազմերով հետևողականորեն պաշտպանելու պատերազմի ազդեցությունը կրած անձանց ու ընտանիքների իրավունքները՝ որպես կարևոր նպատակ ունենալով մարդու իրավունքների գերակայության, արժանապատիվ կյանքի, խաղաղ ու անվտանգ ապագայի երաշխավորումը։
Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել