ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Մնացական Հարությունյանը պարգևատրվել է Մխիթար Գոշի մեդալով

Նախագահ Վահագն Խաչատուրյանը սեպտեմբերի 18-ին հրամանագիր է ստորագրել, որով Անկախության տոնի առթիվ, իրավակարգի ու օրինականության ամրապնդման և դատական իշխանության զարգացման գործում ներդրած ավանդի համար ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Մնացական Հարությունյանը պարգևատրել է Մխիթար Գոշի մեդալով։

Այս մասին Iravaban.net տեղեկանում է ՀՀ նախագահի աշխատակազմից։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել