«Զվարթնոց» օդանավակայանում հայտնաբերվել է 1997 թվականից հետախուզվողը

Համայնքային ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի բաժնի ծառայողները ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում սեպտեմբերի 16-ի գիշերը՝ ժամը 3.45-ին, ինքնաթիռի ժամանումից հետո ձերբակալել են 67-ամյա մի տղամարդու, որը 1997 թվականի փետրվարի 25-ից հետախուզվում էր խարդախության մեղադրանքով. խափանման միջոցը՝ կալանք։

Այս մասին հայտնում են ոստիկանությունից։

Հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել