ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ սեպտեմբերի 22-ին, ժամը 12:00-ին, Ազգային ժողովի նիստերի դահլիճում տեղի կունենան խորհրդարանական լսումներ:
Կքննարկվի «Երեխայի իրավունքների պաշտպանության բնագավառում շրջանառվող օրենսդրական նախագծերի էությունը: Երեխաների իրավունքների պաշտպանության պետական վերաբերելի քաղաքականությունը» թեման: