ՀՀ ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերը կազմակերպում է ընդունելություն Հայաստանի Հանրապետության Շիրակի, Լոռու, Տավուշի և Սյունիքի մարզերում տեղակայված սահմանապահ ստորաբաժանումներում զինվորական ծառայության անցնելու համար։ Iravaban.net-ը տեղեկանում է ԱԱԾ-ից:
Դիմել կարող են մինչև 45 տարեկան պարտադիր զինվորական ծառայություն անցած արական սեռի ՀՀ քաղաքացիներ։
Ծառայությունը հերթափոխային է՝ 15 օր ծառայություն, 15 օր հանգիստ գրաֆիկով։
Աշխատավարձը բարձր է, իսկ ատեստավորման արդյունքում տրամադրվում է նաև հավելավճար։
Զինծառայողները օգտվում են ՀՀ օրենսդրությամբ պայմանագրային զինծառայողների համար նախատեսված բոլոր արտոնություններից և սոցիալական երաշխիքներից։
Տեղեկությունների համար կարելի է դիմել ք. Երևան, Եղվարդի խճուղի 117/5 հասցեով կամ զանգահարել 015 57-97-91 հեռախոսահամարով։