Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովների անդամները ամեն տարի կատեստավորվեն․ հայտնում են ԿՀԸ-ից։ «Կենտրոնական ընտրական հանձնաժողովը սեպտեմբերի 16-ի հերթական նիստում հաստատել է ԿԸՀ նոր խմբագրությամբ կանոնադրությունը։ Կանոնադրությամբ հաստատվել է կառույցի նոր կառուցվածքը։
Այն նախագծվել է հիմքում ունենալով ԿԸՀ 2025-2028 թվականների զարգացման ռազմավարական պլանը։ Հանձնաժողովը մեկ այլ նախագծով ձևավորել է Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովների 2025 թվականի առաջին փուլի ամենամյա պարտադիր ատեստավորման հանձնաժողովը։
ԸԸՀ անդամների ամենամյա ատեստավորման պահանջն ամրագրված է 2024 թվականի դեկտեմբերի 5-ին «Ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքում արված փոփոխություններով։ Ատեստավորման նպատակն է ստուգել հանձնաժողովների անդամների մասնագիտական գիտելիքները և աշխատանքային ունակությունները»,- ասված է հաղորդագրությունում։