Վրաերթի ենթարկված տղամարդը մահացել է, փախուստի դիմած վարորդը՝ ձերբակալվել

Սեպտեմբերի 12-ին, ժամը 11.40-ի սահմաններում, Երևանի Ռոստովյան փողոցում անհայտ մեքենայի վարորդը վրաերթի էր ենթարկել 79-ամյա մի տղամարդու, որը մահացել էր:

Այս մասին հայտնում են ոստիկանությունից։

«Վրաերթ կատարած վարորդը պատահարի վայրից դիմել էր փախուստի:

Համայնքային ոստիկանության Էրեբունու բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ մահվան ելքով վրաերթը, իր վարած «ԿամԱԶ» բեռնատարով, կատարել է Երևանի բնակիչ 63-ամյա տղամարդը:

Նա Կոտայքի մարզի Ջրվեժ գյուղում հայտնաբերվել, ձերբակալվել և տեղափոխվել է Էրեբունու բաժին։
Կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին»,-նշված է հաղորդագրության մեջ։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել