Մի շարք հարկ վճարողներ, հատուկ պահվող շտեմարանի միջոցով թաքցրել են 34 մլրդ դրամի ստվերային շրջանառություն
ՀՀ պետական եկամուտների կոմիտեի Հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչությունը, ՀՀ քննչական կոմիտեի հետ համատեղ իրականացրած համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում բացահայտել է շուրջ 34 միլիարդ դրամի ստվերային շրջանառություն։
Iravaban.net–ը տեղեկանում է ՀՀ պետական եկամուտների կոմիտեից:
Արդյունքում պարզվել է, որ ՀՀ քաղաքաղի Տ․ Մ․ -ի ՍՊ ընկերությունը ստեղծել է առևտրային և հաշվապահական ծրագրեր, որոնցում դիտավորությամբ ներդրված են եղել գործիքներ՝ իրական շրջանառությունը թաքցնելու և հարկային մարմիններին սխալ տվյալներ փոխանցելու համար։ Ծրագրերը հիմնականում կիրառվել են դեղատնային և բժշկական ծառայությունների ոլորտում։