«Նա արժանացել է, որ մի քիչ հանգստանա»․ Նիկոլ Փաշինյանը՝ Արմեն Աբազյանին պաշտոնից ազատելու մասին

«Արմեն Աբազյանը իմ վարչապետության օրոք ամենաերկարն է եղել ԱԱԾ տնօրենի պաշտոնում, աշխատել է ամենաբարդ շրջանում՝ 2020 թվականի նոյեմբերից, և նրա պաշտոնավարման ողջ ընթացքը եղել է չափազանց բարդ, և ես կարծում եմ, որ նա արժանացել է, որ մի քիչ հանգստանա, որովհետև 5 տարի այդ լարված պայմաններում աշխատել է։ Կարծում եմ՝ հասկանում եք, որ դա հեշտ չի»,-այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանին աշխատանքից ազատելու վերաբերյալ հարցին։

Ավելի վաղ հայտնել էինք, որ վարչապետի այսօրվա որոշմամբ, Արմեն Աբազյանն ազատվել է ԱԱԾ տնօրենի պաշտոնից։

Տեսանյութը՝ այստեղ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել