Սա նախադեպը չունեցող դեպք է, իրավիճակ, երբ անձի նկատմամբ իրավապահները հետապնդում են սկսում ժամեր անց՝ ընդամենը կարծիք, միտք արտահայտելու համար, ընդ որում՝ ոչ իր հայտարարությունների բովանդակությամբ պայմանավորված, այլ նույն պահին ի հայտ եկած ինչ-որ հանցակազմով:
Այս մասին գրառում է կատարել ԱԱԾ նախկին տնօրեն Միքայել Համբարձումյանը։
«Ավելին, քաղաքական հանրային գրառմամբ հաջորդիվ հաստատվում է՝ հայտարարության և հնարավոր ձերբակալության պատճառահետևանքային կապը:
Համենայն դեպս, իմ աշխատանքային պրակտիկայում նման աղաղակող իրավիճակի ես չեմ առնչվել, իրավական, ուժային գործողությունները կազմակերպվել են այնպես, որ դրանք հնարավորինս չկապվեն քաղաքական գործընթացների հետ և չշահարկվեն:
Մեր Հայրենիքում խորը ճգնաժամ է՝ բնորոշ բախումներով և հետևանքներով: Իրական պատկերն այսօր շատ ավելի պարզ է, հետևաբար ողջամիտ, փորձառու ուժայինները չէին ներքաշվի այս գործընթացում»,-նշել է Միքայել Համբարձումյանը։