«Միասնական պրակտիկա չի ձևավորվում»․ դատավորների նկատմամբ կարգապահական վարույթների հարուցման ընթացակարգն անորոշ է
Դատավորներին կարգապահական պատասխանատվության ինստիտուտը լինելով դատական իշխանության կարևորագույն օղակներից մեկը՝ մշտապես մասնագիտական հանրության ուշադրության կենտրոնում է ։
2023-2024 թվականների ընթացքում կարգապահական վարույթների վերաբերյալ «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ի կողմից մշտադիտարկում է իրականացվել։
ՀԿ-ի իրավական հարցերով փորձագետ Հասմիկ Հարությունյանը մեզ հետ զրույցում հայտնեց՝ կատարված մշտադիտարկման ընթացքում 12 գործերի վերաբերյալ մի շարք խնդիրներ են արձանագրվել, որոնք հիմնականում կապված են դատավարական ժամկետների խախտման հետ։
Ըստ Հարությունյանի՝ եթե դատավորներն ունեն դատավարական ժամկետների պահպանման խնդիր, դրա լուծումը պետք է դատական համակարգում փնտրել։ Այս առումով, օրինակ, պարզ չէ, թե վարույթ հարուցող մարմինները, մասնավորապես Արդարադատության նախարարությունն ինչպես է ընտրում այն դատավորին, որն այդ ժամկետների խախտում է թույլ տվել։
Մանրամասները՝ տեսանյութում։