Տեղեկությունը, որ Յուրի Խաչատուրովը բիլիարդ է խաղացել ապրիլյան պատերազմի օրերին, արդեն հրապարակված եղել է. Խաչատուրովի գործով նիստը
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը քաղաքացիական հայց է ներկայացրել ընդդեմ վերլուծաբան Ստեփան Գրիգորյան: Պատճառը հուլիսի 30-ին լրատվամիջոցներից մեկին նրա տված հարցազրույցն է եղել, որտեղ նա արտահայտել է մտքեր, որոնք հայցվոր կողմի պնդմամբ՝ արատավորում են Յուրի Խաչատուրովի պատիվը և արժանապատվությունը:
Ստեփան Գրիգորյանը մասնավորապես նշել է, որ 2016 թվականի ապրիլյան պատերազմի ժամանակ Յուրի Խաչատուրովը և այլ գեներալներ հողեր են վաճառել Ադրբեջանին, դրա դիմաց գումարներ են ստացել, չեն կատարել իրենց մասնագիտական և աշխատանքային պարտականությունը և երբ հայ զինվորները սկսել են այդ հողերը ազատագրել, նշված անձիք խոչընդոտել են և թույլ չեն տվել, որպեսզի այդ պրոցեսը տեղի ունենա:
Հայցվոր կողմը պահանջում է նշված հրապարակման հերքում, ինչպես նաև 2 միլիոն դրամի չափով փոխհատուցում:
Մանրամասները՝ տեսանյութում