Իմ խորին երախտագիտությունն ու հարգանաց հավաստիքն եմ մատուցում Լևոն Տեր-Պետրոսյանին․ Տեր Ասողիկ

ՀՀ առաջին նախագահն այսօր մեծագույն դաս տվեց բոլոր ժամանակների պետության ղեկավարներին ու պետական գործիչներին՝ որպես Հայոց ազգի մեծ զավակ, որպես պետական մեծ այր, որպես Սուրբ Էջմիածնի հարազատ զավակ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Տեր Ասողիկ աբեղա Կարապետյանը։

«Որպես հայ հոգևորական և հայորդի իմ խորին երախտագիտությունն ու հարգանաց հավաստիքն եմ մատուցում ՀՀ առաջին Նախագահ Տիար Լևոն Տեր-Պետրոսյանին՝ իր Անձին ընծայելով օրհնություն աստվածային Սբ Սեղանից և իմ սրտից:

Կեցցե Հայոց երկիրը, կեցցե Եկեղեցին Հայաստանյայց, որ ունեն Մեծ Նախագահ և Մեծ Հայրապետ:

Թող Աստծո Ամենախնամ Աջը հավետ հովանի և պահապան լինի Հայկազյան մեր Ազգին»,-նշել է նա:

Ավելի վաղ հայտնել էինք, որ այսօր՝ հունիսի 7-ին, Հայաստանի Հանրապետության Առաջին նախագահ տիար Լևոն Տեր-Պետրոսյանն այցելել է Մայր Աթոռ սուրբ Էջմիածին և առանձնազրույց ունեցել Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հետ։

Զրույցի ընթացքում նախագահն իր լիակատար աջակցությունն է հայտնել Վեհափառ Հայրապետին, միաժամանակ խստիվ դատապարտելով Հայոց 1700-ամյա Եկեղեցու նկատմամբ ՀՀ իշխանությունների հակասահմանադրական ոտնձգությունը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել