Անձնական հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ շենքի բակում 21-ամյա երիտասարդը դանակահարել է 23-ամյա երիտասարդին

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Մայիսի 24-ին՝ ժամը 8․14-ին, ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն «Աստղիկ» բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել, որ կտրած-ծակած վերքով բուժօգնության է դիմել 23-ամյա երիտասարդ:

Այս մասին հայտնում են ոստիկանությունից։

«Համայնքային ոստիկանության Կենտրոնական բաժնի ծառայողները, ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզել են, որ ժամը 4․30-ից 5-ն ընկած ժամանակահատվածում Ամիրյան փողոցի շենքերից մեկի բակում անձնական հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ 23-ամյա երիտասարդին դանակով հարվածել է 21-ամյա երիտասարդը:

Նա Ամիրյան փողոցի և Մաշտոցի պողոտայի խաչմերուկում հայտնաբերվել, մարմնական վնասվածք պատճառելու կասկածանքով ձերբակալվել ու տեղափոխվել է Կենտրոնական բաժին, ապա ներկայացվել է նախաքննական մարմին։

Հանգամանքները պարզվում են»,-նշված է հաղորդագրության մեջ։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել