Կենսաբազմազանության միջազգային օրվա միջոցառումների շրջանակում Սևանա լիճ բաց է թողնվել Սևանի իշխանի 38,800 մանրաձուկ

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Կենսաբազմազանության միջազգային օրվա շրջանակում Շրջակա միջավայրի նախարարության նախաձեռնությամբ Սևանա լճում իրականացվել է կարևոր բնապահպանական քայլ։

«Սևանի իշխան» ՓԲԸ-ի Կարճաղբյուրի ձկնաբուծական գործարանում վերարտադրված Սևանի իշխանի ամառային ենթատեսակի 38,800 մանրաձուկ բաց է թողնվել լիճ։

Այս գործողությունը մասն է իշխանի պոպուլյացիայի վերականգնման շարունակական ծրագրի: Շարունակական միջոցառումները թույլ կտան վերականգնել իշխանի պաշարներն ու պահպանել Սևանա լճի կենսունակությունն ու բնության հավասարակշռությունը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել