Ճանապարհային նշանը տեսանելի չի եղել

«Աքիլլես» ավտովարորդների իրավունքների կենտրոն» հասարակական կազմակերպության կողմից Երևան քաղաքի Ռուբինյանց փողոցում տեղադրված արագաչափ սարքի և փողոցի այդ հատվածում ճանապարհային նշանի տեսանելիության վերաբերյալ արված հայտարարության կապակցությամբ Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ կատարված ուսումնասիրությունների արդյունքում հիմնավորվել է, որ Ռուբինյանց փողոցում տեղադրված արագության սահմանափակման ճանապարհային նշանը տեսանելի չի եղել ս.թ. մայիսի 19-ից մինչև 29-ն ընկած ժամանակահատվածում:
Ճանապարհային ոստիկանության կողմից ներկայումս իրականացվում է նշված ժամանակահատվածում արձանագրված իրավախախտումների վերաբերյալ գործերի լրացուցիչ քննություն, որի ավարտից հետո կկայացվեն համապատասխան որոշումներ, որոնք ևս սահմանված կարգով կհրապարակվեն:

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել