Շուրջ 28 միլիոն դրամ կհատկացվի «Գրին Գրին» բնապահպանական ՀԿ-ին

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը ապրիլի 23-ին կարգադրություն է ստորագրել, որում ասվում է․

«Հանձնարարել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ֆինանսական վարչության պետին՝ Երևան քաղաքի 2025 թվականի բյուջեով, Երևանի քաղաքապետարանի (առանց Երևանի վարչական շրջանների) մասով բյուջետային ծախսերի գործառնական դասակարգման 04 բաժնի, 09 խմբի, 01 դասի «Աջակցություն համայնքային և ոչ համայնքային կազմակերպություններ ծրագրերին» ծրագրով և տնտեսագիտական դասակարգման «Նվիրատվություն այլ շահույթ չհետապնդող կազմակերպություններին» հոդվածով նախատեսված գումարներից «Գրին Գրին» բնապահպանական ՀԿ-ին հատկացնել 27500.0 (քսանյոթ միլիոն հինգ հարյուր) հազար դրամ՝ հանուն ավելի կանաչ Երևանի համատեղ ծրագրեր իրականացնելու համար ֆինանսական աջակցություն ցուցաբերելու նպատակով:

2. Լիազորել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի բնապահպանության վարչության պետին՝ կնքել նվիրատվության պայմանագիր:

3. Սույն կարգադրության կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի բնապահպանության վարչության պետի վրա:

4. Կարգադրության կատարման հսկողությունը դնել Երևանի քաղաքապետի տեղակալ Լ.Հովհաննիսյանի վրա»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել