Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնի տնօրենն ազատվել է պաշտոնից

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի փետրվարի 24-ի որոշմամբ Արտաշես Մխիթարյանը 2025 թվականի փետրվարի 28-ից ազատվել է «Երևանի Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոն» համայնքային ոչ առևտրային կազմակերպության տնօրենի պաշտոնից։

Աշխատանքային վերջին օր համարվել է 2025 թվականի փետրվարի 27-ը:

Տիգրան Ավինյանի մեկ այլ որոշմամբ այդ պաշտոնին նշանակվել է Գրիգոր Սուրենի Խաչատրյանը։ Նա այդ պաշտոնին նշանակվել է մինչև տնօրենի թափուր պաշտոնը մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված մասնակցի կողմից զբաղեցնելը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել