Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։
Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ և Ամբերդ ամրոց տանող ավտոճանապարհները։
Ֆանտան-Ջրաբեր ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:
Լոռու մարզի բոլոր ավտոճանապարհները, Բերդ-Ճամբարակ (Հ-38), Նոյեմբերյան-Իջևան (Մ-16), Բերդ-Իջևան (Հ-37) ավտոճանապարհները, Ջերմուկի խաչմերուկից «Զանգեր» տանող հատվածը փակ են բեռնատարների համար, դժվարանցանելի՝ մյուս տրանսպորտային միջոցների համար։
Վարդենյաց լեռնանցքը (ձյուն, մառախուղ) փակ է կցորդիչով բեռնատարների համար, դժվարանցանելի՝ բեռնատարների համար։
Սպիտակ-Գյումրի, Սյունիքի մարզի ավտոճանապարհները փակ են կցորդիչով բեռնատարների, դժվարանցանելի՝ բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:
Դիլիջանի ոլորանները (Մ4) դժվարանցանելի են կցորդիչով բեռնատարների համար։
Մ-3-ից Շենկանի գյուղ տանող ավտոճանապարհները և Տիգրանաշենի ոլորանները (ձյուն) դժվարանցանելի են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:
Սյունիքի մարզում, Եղեգնաձոր և Վայք քաղաքներում քաղաքներում տեղում է ձյուն։
Արագածոտնի մարզի ավտոճանապարհներին, Գյումրի-Երևան ավտոճանապարհի Հայրենյաց և Լանջիկ գյուղերի հատվածում (բուք), Դիլիջանի և Տիգրանաշենի ոլորաններում (բուք) տեղ-տեղ առկա է մերկասառույց։
Սարավան-«Զանգեր» հատվածում բուք է։ Վարորդները պետք է երթևեկեն բացառապես ձմեռային անվադողերով։
Լարսի մասին
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։