Ներքին գործերի նախարարությունը հանրային քննարկամ է ներկայացրել «Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 25-ի N 578-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը։
Iravaban.net-ի փոխանցմամբ՝ գործող իրավական կարգավորումների պայմաններում Mobile ID դիմելու և ստանալու հնարավորություն ունեն միայն ՀՀ քաղաքացիները, ովքեր ստացել են նույնականացման քարտ։ Միևնույն ժամանակ պետական առցանց ծառայությունների ավելացմամբ պայմանավորված առաջացել է Հայաստանի Հանրապետությունում օրինական բնակվող օտարերկրացիների համար նշված ծառայությունները հասանելի դարձնելու հնարավորություն։
Ներկայիս օրենսդրական կարգավորումների համաձայն, օտարեկրացին կարող է կացության կարգավիճակ ստանալու դիմումը ներկայացնել և կացության քարտը ստանալ ինչպես անձամբ, այնպես էլ լիազորված անձի միջոցով։ Լիազորված անձի միջոցով նաև Հայաստանի Հանրապետությունում օրինական գտնվող և բնակվող օտարերկրացին իրավունք ունի ստանալ հանրային ծառայությունների համարանիշ։
Մինչդեռ, պետական առցանց ծառայությունները կարող են մատուցվել միայն խիստ նույնականացման գործիքակազմի կիրառմամբ, ինչով պայմանավորված էլ Նախագծով սահմանվել են համապատասխան կարգավորումեր օտարեկրացիների մասով, այն է՝ վերջիններս կկարողանան դիմել և ստանալ Mobile ID՝ Միգրացիայի և քաղաքացիության ծառայության կողմից նույնականացման վերաբերյալ օտարերկրացիների հաշվառման համակարգում համապատասխան նշում կատարելուց հետո, որի համար օտարերկրացին նախապես պետք է ներկայանա Ներքին գործերի նախարարության միգրացիայի և քաղաքացիության ծառայություն։
Վերոգրյալի համատեքստում՝ իրավական միատեսակ կիրառություն ապահովելու նպատակով, Նախագծով սահմանվել է, որ նշված դրույթը տարածվում է նաև մինչ սույն կարգավորումներն ուժի մեջ մտնելը կացության կարգավիճակ և համապատասխան վավեր հավաստող փաստաթուղթ, ինչպես նաև բնակության օրինականությունը հավաստող վավեր տեղեկանք ունեցող օտարերկրացիների նկատմամբ։
Նախագծի հիմնավորման մեջ ասվում է, որ վերոգրյալի համատեքստում՝ իրավական միատեսակ կիրառություն ապահովելու նպատակով, Նախագծով սահմանվել է, որ նշված դրույթը տարածվում է նաև մինչ սույն կարգավորումներն ուժի մեջ մտնելը կացության կարգավիճակ և համապատասխան վավեր հավաստող փաստաթուղթ, ինչպես նաև բնակության օրինականությունը հավաստող վավեր տեղեկանք ունեցող օտարերկրացիների նկատմամբ։
Նշվում է, որ կարգավորված չեն Հայաստանի Հանրապետությունում գտնվող օտարերկրյա քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց խիստ նույնականացման և ստորագրություն ստանալու հետ կապված հարաբերությունները։
Նախագծի ընդունման նպատակն է ստեղծել իրավական հիմք, որի միջոցով կապահովվի բոլոր վերը նշված անձանց տրամադրված անձը հաստատող փաստաթղթի հիման վրա mobile ID թողարկելու հնարավորություն։
Վերոնշված անձանց համար, ովքեր բավարարում են որոշման պահանջներին, սահմանվում է նույն իրավական հիմքը, որի պարագայում նույնականացումը կարող է կատարվել պլաստիկ քարտի կամ անձը հաստատող այլ փաստաթղթի տրամադրման հետ միաժամանակ։