ՍԴ-ն վարույթ է ընդունել փաստաբանությանը վերաբերող խնդրահարույց դրույթների վիճարկման վերաբերյալ դիմումը։ Փաստաբանների պալատի նախագահ Սիմոն Բաբայանը հայտնում է․
«Հարգելի՛ գործընկերներ,
ՈՒզում եմ տեղեկացնել, որ Հարկային օրենսգրքի՝ փաստաբանությանը վերաբերող խնդրահարույց դրույթների սահմանադրականության վիճարկման վերաբերյալ դիմումը Սահմանադրական դատարանի կողմից այսօր ընդունվել է քննության:
Հիշեցնում եմ, որ ՍԴ դիմումը ՀՀ փաստաբանների պալատի միջնորդությամբ ներկայացվել էր ՀՀ Ազգային ժողովի ընդդիմադիր 31 պատգամավորի կողմից»,-նշել է նա:
