«Սիրելի մաեստրո Տիգրան Մանսուրյան, Սրտանց շնորհավորում եմ Ձեր ծննդյան 86-րդ տարեդարձի կապակցությման: Ձեր բացառիկ ստեղծագործություններով ծանրակշիռ ներդրումը հայկական մշակույթում դարձել են մեզ համար սերնդեսերունդ փոխանցվող անգնահատելի արժեք և համաշխարհային մշակութային կյանքում հայ մարդու ստեղծագործական միտքն արժևորելու հիմք»,-այս մասին գրառում է կատարել ՀԱՊՀ ռեկտոր Գոռ Վարդանյանը։
«Առանձնակի ջերմությամբ եմ հիշում մեր շփումները, փոխանակած մտքերը և այն անգին պահերը, որոնք կիսել ենք միասին։ Անհամբեր սպասում եմ մեր հաջորդ հանդիպմանը, որն անկասկած նորից կլցվի սրտաբուխ զրույցներով ու արժեքավոր մտքերով։
Ցանկանում եմ Ձեզ անսահման ուժ ու կորով՝ որպեսզի կարողանաք շարունակաբար հարստացնել մեր մշակույթը Ձեր բացառիկ ստեղծագործություններով»,-հավելել է Գոռ Վարդանյանը