Սիրելի՛ երևանցիներ, փետրվարի 1-ից հանրային տրանսպորտից օգտվելու համար առաջարկում ենք 8 տեսակի ուղետոմս: Բացի այդ, սահմանել ենք արտոնություններ մի շարք խմբերի համար, ինչպես նաև անվճար երթևեկելու հնարավորություններ: Այս մասին գրառում է կատարել Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։
«transport.yerevan.am կայքի միջոցով կարող եք՝
- ընտրել ձեզ հարմար տոմսը համեմատության գործիքի միջոցով,
- հաշվիչով գտնել ամենաշահավետ տարբերակը,
- առցանց ձևակերպել արտոնությունները՝ առանց տանից դուրս գալու:
Ծանոթացեք բոլոր մանրամասներին և կազմակերպեք ձեր երթերն առավել արդյունավետ»,-նշել է նա։
Տեսանյութը՝ այստեղ։