Գլխավոր հարկադիր կատարող Սիրո Ամիրխանյանի կենսագրությունը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հունվարի 15-ի որոշմամբ Սիրո Ամիրխանյանը նշանակվել է Գլխավոր հարկադիր կատարող։

Ներկայացնում ենք նրա կենսագրությունը։

Սիրո Հրաչի Ամիրխանյան

Ծննդյան վայրը և ամսաթիվը՝  Կոտայքի մարզ, գ․ Արագյուղ, 28․01․ 1993թ․

Կրթություն

2010-2014թթ․ Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի բակալավրիատ

2014-2016թթ․ Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի մագիստրատուրա

2016-2019թթ․ Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի քաղաքացիական իրավունքի ամբիոնի ասպիրանտուրա

Աշխատանքային գործունեություն

2014թ․ ԱՄՆ ՄԶԳ/ Հայաստան` Հայաստանի Ազգային ժողովին աջակցման ծրագրի (ՀԱԺԱԾ) շրջանակում կրտսեր փորձագետ

2015-2017թթ․  ՀՀ հատուկ քննչական ծառայության աշխատակազմի իրավական ապահովման բաժնի գլխավոր մասնագետ

2019-2020թթ․ ՀՀ Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների դատախազության դատախազ

2020-2025թթ.  ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչության պետ (արդարադատության առաջին դասի խորհրդական)

2020թ․ից մինչ օրս դասավանդում է ՀՀ արդարադատության ակադեմիայում

15.01.2025թ. Վարչապետի N 33 – Ա հրամանով նշանակվել է ՀՀ գլխավոր հարկադիր կատարող

Հրապարակված գիտական հոդվածներ

«Էքստրադիցիայի ենթակա անձանց դատավարական երաշխիքները և դրանց ապահովումը»

«Հեռակա կարգով (in absentia) դատական քննություն»

«Դատավորի, դատախազի, քննիչի կամ հետաքննության մարմնի կողմից ցուցմունք կամ բացատրություն կամ կեղծ եզրակացություն տալուն կամ սխալ թարգմանություն կատարելուն հարկադրելը»

«Հանրային իրավունքի իրավաբանական անձի»  հասկացությունը

«Հանրային  և մասնավոր իրավունքի իրավաբանական անձանց տարանջատման անհրաժեշտությունը»

«Հանրային իրավունքի իրավաբանական անձանց քաղաքացիաիրավական իրավասուբյեկտությունը»

«Հանրային իրավունքի իրավաբանական անձանց հիմնական տեսակներն արտասահմանյան երկրներում»

«Պետությունը և պետական մարմինները որպես հանրային իրավունքի իրավաբանական անձ»

Լեզուների իմացություն

Հայերեն, ռուսերեն, անգլերերն

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել